Բավ է պառակտվել
07-08-2014 16:21

Անդերս Ֆոգ Ռասմուսենը ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ժամանել է Կիև,գրում է  УНН-ն: «Հենց նոր վայրէջք կատարեցի Կիևում: Ես այստեղ եմ՝ Ուկրաինային և նախագահ Պորոշենկոյին ՆԱՏՕ-ի ցուցաբերած քաղաքական աջակցությունը շարունակելու համար»,- Twitter-յան  իր էջում գրել է  Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նաև տեղեկացրել է, որ ծրագրում է հանդիպել նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Յացենյուկի, ԱԳ նախարար Կլիմկինի եւ Գերագույն Ռադայի խոսնակ Տուրչինովի հետ: