Բավ է պառակտվել
08-04-2014 17:48

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է ՌԴ պատմական սխալի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ նրա զորքերի մուտքն Ուկրաինայի արեւելյան շրջաններ, Մոսկվայի համար «պատմական սխալ» կլինի: Ռասմուսենը Ռուսաստանից պահանջել է զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմանից: Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում են գտնվում «տասնյակ հազարավոր» զինծառայողներ, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»: Ապրիլի 8-ին Փարիզում ելույթ ունենալով՝ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետագա միջամտությունը Ուկրաինայի գործերին «ծանր հետեւանքներ» կունենա Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրաու կհանգեցնի Ռուսաստանի հետագա միջազգային մեկուսացմանը: Ռասմուսենի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ուկրաինական իշխանությունները ջանքեր էին գործադրում ազատելու Խարկովի, Լուգանսկի ու Դոնեցկի վարչական շինություները, որոնք նախօրեին գրավվել էին ռուսամետ ակտիվիստների կողմից: