Բավ է պառակտվել
26-12-2014 09:09

Բացվել է Հերովդեսի պալատի մուտքը

Երուսաղեմի Հրեական համալսարանի հնագետները բացահայտել են Հերովդեսի պալատի մուտքը: Այն կամարների բարդ համակարգից կազմված միջանցք է: Դրանք հենք են հանդիսանում զանգվածեղ պատերի համար: Միջանցքի ընդհանուր երկարությունը 20 մետր է, լայնությունը՝ 6 մետր: Կամարների շնորհիվ այն մինչեւ 20 մետր պահպանվել է: Ըստ հնագետների, մուտքը երբեք չի օգտագործվել. դրա շինարարությունը չեն ավարտել եւ ծածկել են: Մասնագետների կարծիքով, դա տեղի է ունեցել Հերովդսի կյանքի վերջին շրջանում: Իմանալով սպասվող մահվան մասին՝ թագավորն ամրոցը հսկայական շիրմի է վերածել: «Գիտություն եւ կյանք» ամսագրի փոխանցմամբ, գիտնականները նշում են, որ ծածկվել է ոչ միայն կամարապատ մուտքը, այլեւ բլրի լանջերին Հերովդեսի կառուցած այլ շինությունները: Միակ շինությունը, որը չի ծածկվել, Հերովդեսի դամբարանն է: Պեղումների ժամանակ բացահայտվել է նաեւ պալատի նախասրահը՝ զարդարված որմնանկարներով: Սակայն չի հաղորդվում, թե ինչ է պատկերված այդ նկարներում: Հետազոտությունն ավարտելուց հետո միջանցքը չեն փակելու: Այն բաց են թողնելու, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան դրա միջոցով անցնել Հերովդեսի ամրոց-պալատ:  Հերովդես Մեծը (մ.թ.ա. 74/73-4 թ.թ.) պալատը կառուցել է Հերովդիոնի ամրոցում, 12 կմ Երուսաղեմից դեպի հարավ: Պալատը կազմված է եղել 7 հարկանի չորս աշտարակներից, բաղնիքներից, մի քանի ներքին բակերից, հռոմեական թատրոնից, խնջույքների համար նախատեսված դահլիճներից, ինչպես նաեւ թագավորի եւ հյուրերի համար բնակելի տարածքներից: