Բավ է պառակտվել
25-05-2015 09:20

«Ազատություն» ռադիոկայանը փակել է իր գրասենյակը Բաքվում

Ադրբեջանի իշխանությունները նախորդ տարվա դեկտեմբերին դադարեցրել էին գրասենյակի աշխատանքը: Ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեյիչը հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների կամային գործողությունները ուժգին, իսկ որոշ դեպքերում անդառնալի ցավ են պատճառել ռադիոկայանի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին»: Ինչպես հաղորդել է Փեյիչը, «Ազատություն» ռադիոկայանը նախապատրաստվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իր աշխատակիցների օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու ուղղությամբ: Իշխանությունները ոչ միայն արգելափակել են Բաքվում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, այլ նաև, անտեսելով բոլոր օրինական գործընթացները, առգրավել է գույքը, տեխնիկական սարքավորումը, փաստաթղթերը, բերման է ենթարկել գրասենյակի աշխատակիցներին՝ նրանց զրկելով փաստաբանների հետ կապնվելու հնարավորությունից, ինչպես նաև սպառնացել են նրանց և նրանց հարազատներին և արգելափակել որոշ աշխատակիցների ազատ տեղաշարժը: