Բավ է պառակտվել
12-05-2014 09:31

Այսօր կհրապարակվեն նախօրեին Դոնեցկում կայացած հանրաքվեի պաշտոնական տվյալները

Նախօրեին Դոնեցկի Ազգային Հանրապետությունում կայացած հանրաքվեի վերջնական արդյունքներն ըստ շրջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է հայտարարել այսօր, ժամը՝ 15:00-ին, տեղեկացնում է УНН գործակալությանը: Երեկ ԿԸՀ նախագահ Ռոման Լյագինի հույս է հայտնել, որ
վաղը, 15:00-ին իրենք կկարողանան հայտարարել պաշտոնական արդյունքների մասին:
Ուկրաինայի ուժայիններն այսօր հատուկ գործողությունների ընթացքում Դոնեցկի Կրասնարմեյսկ քաղաքում գրավել են մի քանի դպրոցների շենքեր, որտեղ տեղակայված են եղել ընտրատեղամասերը: Բոլոր մարդկանց, ովքեր գտնվել են ընտրատեղամասերում, տարհանել են:

Լուգանսկի մամլո կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Նիկիտինն, ւստ աղբյուրի՝ հայտարարել է, որ Լուգանսկի շրջանում մարդկանց մասնակցության հայտը հանրաքվեին վերջին տվյալներով՝ գերազանցել է 75-ը: Վերջինիս խոսքով` քվեարկության ժամանակ խնդիրներ են առաջանում այն հատվածներում, որտեղ բանակը խոչընդոտում է հանրաքվեի անցկացմանը: