Բավ է պառակտվել
19-04-2014 11:43

Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Հին Երուսաղեմի փողեցներում՝ սրբազան կրակին սպասելու

Ամբողջ աշխարհից հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Հին Երուսաղեմի փողոցներում՝ սպասելով Սրբազան կրակին, որն ամեն տարի վառվում է շաբաթ օրը՝ Զատկի նախօրեի Ավագ շաբաթ օրը՝ քրիստոնյաների համար ամենասրբազան վայրում՝ Տիրոջ գերեզմանի մոտի մատուռում՝ Քրիստոսի հարության տաճարում։ Շուտով մոմից մոմ վառելով կրակը կտարածեն ողջ տաճարով եւ ուխտավորների շրջանում: Այս տարի ուղղափառները եւ կաթոլիկները Զատիկը տոնում են նույն օրը` ապրիլի 20-ին, այդ պատճառով էլ այս անգամ Երուսաղեմում ուխտավոր քրիստոնյաները մեծաթիվ են: