Բավ է պառակտվել
08-01-2014 11:46

Քրիստոնյաների թիվն աշխարհում ավելանում է

Տեղական tert.am կայքթջից տեղեկանում ենք, որ աշխարհում քրիստոնյաների թիվը 1910-2010թթ. ընթացքում ավելացել է` 600 մլն-ից հասնելով 2.2 մլրդ-ի: Ընդ որում՝ Ասիայում և Լատինական Ամերիկայում այն ավելի արագ է ավելացել, քան Եվրոպայում: 1910թ. քրիստոնյաների 2/3-ն ապրում էր Եվրոպայում, իսկ այժմ եվրոպացի քրիստոնյաներն ամբողջ աշխարհում կազմում են ¼-ը։ Քրիստոնյաների թիվը նվազել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Նրանց թիվն այստեղ մոտ 13 մլն է։ Իսկ աշխարհի ամենախոշոր իսլամական երկրում՝ Ինդոնեզիայում, քրիստոնյաները գրեթե կրկնակի շատ են՝ 24 մլն։ Բոլոր քրիստոնյաների կեսը կազմում են կաթոլիկները։ Կաթոլիկների թվով ամենամեծ երկիրը Բրազիլիան է, որտեղ նրանք 120 մլն են։
Հետազոտողները նշում են, որ Նիգերիայում այժմ ապրում է մոտ 60 մլն բողոքական. դա կրկնակի շատ է, քան Գերմանիայում, որտեղ բողոքականներն ընդամենը 29 մլն են։