Բավ է պառակտվել
06-08-2014 16:07

Քրդերը «Իսլամական պետության» զինյալներին ոչնչացնում են

ИТАР-ТАСС-ը, հղում կատարելով քրդական «Ֆիրատ» գործակալությանը, տեղեկացնում է, որ Իրաքյան քրդերի «փեշմերգա» ռազմականացված ստորաբաժանումները, որոնք մարտեր են մղում Սիրիայի հետ սահմանակից Ռաբիա քաղաքում, «Իսլամական պետություն» խմբավորման 30 զինյալի են ոչնչացրել: Բախումներին մասնակցում են նաև սիրիական քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները և Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկները:
Ռաբիայում, որտեղ իսլամականների հետ մարտերը շարունակվում են արդեն 4 օր, նաև տանկ ու մի քանի մեքենա է ոչնչացվել: Քրդական կազմավորումները կորուստներ չունեն; Սահմանամերձ Ռաբիա քաղաքը քրդերի համար ռազմավարական նշանակություն ունի: Այստեղ զինյալների տեղական ստորաբաժանումներ են կազմավորվել: Պարբերաբար այստեղ բախումներ են գրանցվում քրդերի եւ իսլամականների միջեւ: «Ֆիրատ»-ի փոխանցմամբ, կորուստներ կան միայն «Իսլամական պետության» զինյալների շրջանում, բայց այս խմբավորումը Մոսուլից քրդերի հետ մարտերի շրջան զրահատեխնիկա և ծանր զինտեխնիկա է բերում: