Բավ է պառակտվել
07-08-2014 18:17

Քրդերն առանց մարտի Իրաքի հյուսիսում երեք քաղաք են հանձնել իսլամիստներին

Փեշմերգա քրդական ռազմականացված ստորանաժանումները լքել են Իրաքի հյուսիսում գտնվող երեք բնակավայր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իրաքյան ազգային լրատվական գործակալությանը: Էլ-Համդանիա (Մոսուլից 30 կմ հյուսիս-արեւելք), Բաշիկ քրդական բնակավայր (Մոսուլից 17 կմ հյուսիս-արեւելք) եւ Քարա-Քոշ քաղաքը (Մոսուլից 30 կմ հարավ-արեւելք) անցել են «Իսլամական պետություն» զինյալների վերահսկողության տակ:«Իսլամական պետության» ծայրահեղականները գլխավորապես քրիստոնյաներով բնակեցված Քարա-Քոշ քաղաք դեռ հունիսին էին ներխուժել: Դեռ այն ժամանակ առնվազն 10 հազար բնակիչներ հարկադրված լքել էին իրենց տները :