Բավ է պառակտվել
11-10-2014 07:42

Քրդերի հետ նույն բանն է կատարվում, ինչ հայերի հետ 1915-ին. PKK առաջնորդ

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրդերի դեմ հարձակումների վերաբերյալ PKK-ի առաջնորդ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության պես մի բան էլ ներկայում քրդերի հանդեպ է տեղի ունենում։
Քրդական Ozgur Politika եւ Azadiya Welat պարբերականներին տված հարցազրույցի ժամանակ Բայքըքը հայտարարել է, թե Քոբանիի դեմ իսլամիստների հարձակումը ցեղասպանություն է։ «Այդ հարձակման ժամանակ քրդերին թե կոտորում են, թե տեղահանում։
Նույն բանը 1915-ին Օսմանյան պետությունը հայերի դեմ արեց։ Հիմա էլ թուրքական պետության աջակցությամբ քրդերին է արվում։ Քոբանիից քրդերի տեղահանությունը «Իսլամական պետության» եւ թուրքական պետության հետ համատեղ է արվում։
Հայոց ցեղասպանության պես մի բան էլ հիմա քրդերի հանդեպ է տեղի ունենում, իսկ աշխարհը դիտորդի դերում է»,-ասել է PKK-ի առաջնորդ Ջեմիլ Բայըքը։