Բավ է պառակտվել
11-09-2014 10:09

Քոբուլեթիում բնակիչները զայրացել են իսլամական ուսումնական հաստատություններ կառուցելու պատճառով

Սեպտեմբերի 10-ին Քոբուլեթի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) բնակիչները բողոքի ցույց են անցկացրել՝ քաղաքում մեդրեսեի (մզկիթներում գործող իսլամական ուսումնական հաստատություն) շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:
Որպես բողոքի նշան` տեղի բնակիչները կառուցվող մեդրեսեի դռան վրա կախել են այնտեղ իսկ սպանած խոզի գլուխը: Ցույցի ընթացքում որոշակի ժամանակով փակ է եղել Քոբուլեթը Բաթումին կապող կենտրոնական մայրուղին:
Տեղի բնակիչները հայտարարում են, որ թույլ չեն տա, որպեսզի քաղաքում, որի բնակիչների մեծ մասը քրիստոնյաներ են, մուսուլմանական դպրոց կառուցվի, ուր երկրի տարբեր ծայրերից, եւ ոչ միայն, մուսուլմաններ կգան: