Բավ է պառակտվել
22-09-2014 10:34

ԱՄՆ գաղտնի ծառայությունները քննարկում են Սպիտակ տան մոտ անցակետ տեղադրելու հարցը

ԱՄՆ գաղտնի ծառայությունը քննարկում է Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող հանրային վայրերում անցակետ տեղադրելու հնարավորությունը, այս մասին հաղորդում է AP-ն` վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների ներկայացուցչին:
Ըստ աղբյուրի` Սպիտակ տան հարեւանությամբ անցակետի հաստատումը նախկինում էլ է քննարկվել, սակայն վերջին միջադեպերը գաղտնի ծառայությանը ստիպել են հարցն արագ կարգով քննարկել, փոխանցում, է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ Սպիտակ տան մոտ միանգամից երկու միջադեպ էր տեղի ունեցել: Առաջին դեպքում անհայտ անձը ցատկել էր նստավայրի պարսպից ներս եւ փորձել շենք ներխուժել: Տարհանվել էր մամուլի ծառայությունը: Ավելի ուշ` այդ նույն օրը, ԱՄՆ-ի բարձրաստիճան անձանց պահպանության համար պատասխանատու գաղտնի ծառայությունը ձերբակալել էր 42-ամյա մի տղամարդու, որը ցատկել էր պարսպից այն կողմ` արհամարհելով պահակազորի կանգ առնելու պահանջները, ուղեւորվել էր դեպի Սպիտակ տուն եւ դռներից ներս մտել: