Բավ է պառակտվել
16-04-2014 10:25

Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ նետած կնոջը երկու տարվա ազատազրկում է սպասվում. տեսանյութ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քինթոնի վրա կոշիկ նետած կնոջը երկու տարվա ազատազրկում է սպառնում: Ապրիլի 10-ին 36-ամյա Էլիսոն Միշել Էռնստը Լաս Վեգասում Քլինթոնի դասախոսության ժամանակ կոշիկ էր նետել քաղաքական գործչի վրա: Քլինթոնը չէր տուժել եւ կատարվածը հումորով էր ընդունել:

Էռնստին մեղադրանք է ներկայացվել մարդու ազատությունների սահմանները խախտելու եւ բռնի գործողություններ կատարելու մեջ: Ըստ հեռուստաալիքի` կինը կալանքի տակ կմնա մինեւ հունիսի 24-ը` Լաս Վեգասի դատարանում իր գործի առաջին լսումները: Էռնստին սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում: