12-01-2014 15:04

Քիմիկատների արտահոսք է տեղի ունեցել ԱՄՆ-ում

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնում է, որ ամերիկյան Չարլսթոն քաղաքի գործարանում (Արևմտյան Վիրջինիա նահանգ) հինգշաբթի տեղի է ունեցել քիմիական նյութերի արտահոսք: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ քիմիկատների մի մասը թափվել է Էլք գետը: Ինչպես նշում են փորձագետները, ջրում հայտնված նյութը՝ մեթիլցիկլոգեքսանը, նույնիսկ մեծ քանակության դեպքում կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Թե որքան քիմիկատ է գետում հայտնվել, դեռ հայտնի չէ: Բնակիչներին թույլ է տրվում ծորակի ջուրն օգտագործել միայն տեխնիկական նպատակներով: Արգելքն անդրադառնում է մոտ 100 հազար մարդու: Ձեռնարկությունը, ուր տեղի է ունեցել արտահոսքը, պատկանում է Freedom Industries քիմիական ձեռնարկությանը: Արտակարգ դեպքի պատճառը դեռ հայտնի չէ: