Բավ է պառակտվել
09-04-2014 10:54

Օբաման, Բեյոնսեն և այլ հայտնիներ Քիմ Քարդաշյանի հարսանիքի հրավերը մերժել են

Բազմաթիվ հայտնիներ որոշել են փչացնել Քիմ Քարդաշյանի հարսանիքը: Ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը մայիսին Փարիզում ամուսնանալու է ամերիկյան ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Հավանաբար Քիմը չէր սպասում, որ ավելի քան 100 հայտնիներ, որոնց հրավիրել էր իր հարսանիքին, կվերադարձնեն հրավերը:Ընդ որում, նրանց թվում են նաեւ Ամերիկայի առաջին դեմքերը: Հարսանիքին մասնակցելուց հրաժարվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ եւ ԱՄՆ ամենաազդեցիկ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին: Ֆրանսիա չեն մեկնի նաեւ դերասան Ջարեդ Լետոն, դերասան-ամուսիններ Ուիլ Սմիթն ու Ջադա Փինքեթ-Սմիթը, ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, երգիչներ Պրինցն ու Ռոբին Տիկը: «Քանիեն գիտի, որ շատերն ատում են Քիմին: Քանիեի ընկերները հարսանիքին գնալու են միայն նրա համար»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:Հիշեցնենք, որ աստղային զույգը որոշել է հարսանիքի յուրաքանչյուր հյուրի համար շուրջ 75.000 ֆունտ սթեռլինգ (124.000 դոլար) ծախսել: Ընդհանուր առմամբ, հարսանիքը Քիմին ու Քանիեին շուրջ 25 մլն դոլար է արժենալու: