Բավ է պառակտվել
15-01-2014 11:59

Քիմ Քարդաշյանին սպառնացել են սպանել

Համար առաջին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին սպառնացել են սպանել: Վերջինս  դիմել է ոստիկանություն: 

Ըստ տեղեկության այդ տղամարդը Քարդաշյանին անվանել է «նեգրի սիրած»:

Միջադեպը տեղի է ունեցել Բևեռլի Հիլզի բուժհաստատություններից մեկի տարածքում: Ականատեսներն ասել են, որ տղամարդը նաև բղավել է. «Ես կսպանեմ քեզ, պոռնիկ:

 

Քիմը կանչել է իր սիրեցյալ Քանյե Ուեսթին, ով հարվածել է սպասասրահում պահվող տղամարդուն: Այժմ Ուեսթը ևս անցնում է քրեական համարվող գործով: Ուեսթը ներկայում մի քանի նման գործերով է անցնում (նա ուժ է գործադրել լուսանկարչի և բուժաշխատողների նկատմամբ), և այս դեպքը միայն վատթարացնում է նրա վիճակը: