Բավ է պառակտվել
12-03-2014 19:50

Դքսուհի Քեյթը հղի է ու սպասում է երկվորյակների

Խոսակցություններ կան, որ Բրիտանացի արքայազն Ուիլյամի կին դքսուհի Քեյթը նորից հղի է և այս անգամ նա ու ամուսինը երկվորյակների են սպասում: Ամերիկացի լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ Քեյթ Միդլթոնը նորից սկսել է նախընտրել ազատ ձևվածքով հագուստներ: Բացի այդ՝ դքսուհին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ երազում է ևս մեկ երեխա ունենալ: Արտասահմանյան լրատվամիջոցները պնդում են, որ դքսուհի Քեթրինը նորից հղի է: Այս անգամ արքայազնի կինը երկվորյակների է սպասում, պնդում է ОК ամսագիրը: Այժմ իբր Քեյթն ու Ուիլը գաղտնի պատրաստվում են երեխաների ծննդյանը, զբաղվում են սենյակների կահավորմամբ, ըստ լուրերի՝ վարդագույնի մեջ: Ըստ զույգի մտերիմ ընկերոջ՝ Քեյթն աղջկա մասին է երազում, իսկ եթե խոսքը երկու աղջկա մասին է, դքսուհին ավելի երջանիկ կլինի: Միարժամանակ Բուքինգհեմյան պալատը լռություն է պահպանում այս տեղեկության վերաբերյալ: Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը Մալդիվներում են, որտեղ համատեղ արձակուրդն են վայելում: Փոքրիկ Ջորջին տանն են թողել՝ դայակի հսկողության տակ: