Բավ է պառակտվել
14-01-2014 10:43

Քեթրին Էշթոնը մտադիր է Իրան այցելել

РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը գրում, որ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մտադիր է Իրան այցելել առաջիկա շաբաթների ընթացքում: «Ես պատրաստվում եմ այցելել Իրան առաջիկա շաբաթների ընթացքում»,- իր պլանների մասին հայտնել է Էշթոնը Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտնել էր, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հրավիրվել է երկիր այցելել Թեհրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային միջնորդ «վեցյակի» անունից։ Այդ մասին ասվում էր Իրանի ԱԳՆ ղեկավարի բաց հրավերում։ Էշթոնը «հետաքրքրությամբ է ընդունել» հրավերը, հայտնել է նրա ներկայացուցիչը՝ նշելով, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ ցանկություն էր հայտնել այցելել Թեհրան։