Բավ է պառակտվել
23-04-2014 10:45

Քեթրին Էյշթոնը մտահոգված է Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններով

Հունիսի 3-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին անրադառնալով, ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը խորն ափսոսանք է հայտնել: Էշթոնը հիշեցրել է ԵՄ-ի դիրքորոշումը՝ «ցանկացած ընտրություն Սիրիայում պետք է անցկացվի միայն 2012թ. Ժնևի կոմյունիկեի շրջանակում»:
«Ռեժիմի կողմից այդ շրջանակից դուրս կազմակերպված ընտրությունները, որոնք կանցկացվեն հակամարտության ընթացքում միայն այն շրջաններում, որոնք գտնվում են ռեժիմի հսկողության տակ, կանտեսեն ժողովրդավարության հիմնական սկզբունքները և կխափանեն քաղաքական կարգավորման հասնելու բոլոր ջանքերը»,- նշվում է Էշթոնի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Էշթոնը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում և մարդկանց իրավունքի խախտումները: