Բավ է պառակտվել
11-04-2014 11:15

Քեսաբի ազատագրումը ռեալ է դառնում. LifeNews

LifeNews հեռաուսատընկերությունը հայտնում է, որ Սիրիայի սահմանային Քեսաբ ավանը գրաված իսլամիստ զինյալները սկսել են նահանջի ուղիներ փնտրել: Ըստ աղբյուրի՝ Քեսաբի ճակատի ձախ հատվածից կառավարական ուժերն առաջանում են, ահաբեկիչների դիրքերի նկատմամբ մի քանի հարված է հասցվել տանկերից: Եվ այժմ սիրիական բանակի տվյալներով՝ զինյալների հետախուզական խումբը լեռնային ճանապարհներով փորձում է նահանջել: Երեկվանից Սիրիայի բանակը սկսել է Քեսաբը մաքրել զինյալներից: Սկզբում զինյալները մեծ խմբերով են տեղաշարժվել, սակայն Քեսաբ ներխուժումից 15 օր անց նրանց թիվը զգալիորեն նվազել է: Ըստ սիրիացի զինվորականների՝ թուրքերն արջի ծառայություն են մատուցել նրանց, և «Քեսաբում նրանք կգտնեն իրենց գերեզմանը»։ Սիրիա-Թուրքիա սահմանի լեռներում, մասշտաբային գործողություն է ծավալվել: Երկրի տարբեր մասերից այստեղ են բերվում զինված ուժեր, որպեսզի ավանը ազատագրվի:
Հարկ է նշել, որ մարտի 21-ից հայաբնակ Քեսաբ ավանի վրա իրականացրած հարձակմանը մասնակցել է 9.000 զինյալ: Աղբյուրի գնահատմամբ՝ նախագահ Բաշար ալ Ասադը վճռական պայքարի է դուրս եկել այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել հայերի՝ օգնության մասին կոչը: