Բավ է պառակտվել
04-04-2014 11:00

Քեսաբի և Լաթաքիայի մոտակայքում դաժան մարտերը շարունակվում են

«Ջաբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների դեմ, Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակը դաժան մարտեր է մղում: Զինծառայողները զինյալ ծայրահեղականներին դարձյալ դուրս են մղել ռազմավարական «45» բարձունքից երկու շաբաթ առաջ գրավված Քեսաբի մերձակայքում։ Այդ դիրքից սիրիական հրետանին և տանկերը կրակում են Էլ Կոուզ տեղանքի վրա։ Թուրքիայի հետ սահմանամերձ գագաթները մեկ անգամ չէ, որ վերջին օրերին ձեռքից ձեռք են անցել։ Դեռևս կառավարական ուժերին չի հաջողվում վերահսկողություն սահմանել Նասր լեռան, Էս-Սահա բարձունքի և Նաբա ալ Մուրր շրջանի նկատմամբ։ Հրամանատարությունը Քեսաբի ուղղությամբ Հալեպից և Իդլիբից ռազմական ստորաբաժանումներ է ուղարկում։
«Աս-Սաֆիր» թերթը հաղորդում է, որ երկու օր առաջ Քեսաբում և զինյալների բազայում հայտնվել է Ազգային ընդդիմադիր և հեղափոխական ուժերի առաջնորդ Ահմեդ ալ Ջաբրան, որը լուսանկարվել է զինյալների հետ և հայտարարել, որ «խմբավորումներին կտրամադրեն անհրաժեշտ ամենը՝ Քեսաբն ու հարևան շրջանները պահելու համար»։