Բավ է պառակտվել
01-04-2014 11:16

Քեսաբի վրա հարձակվողները ոչ մի կապ չունեն իսլամի հետ. Ռ. Կադիրով

 

 

Սիրիայի Քեսաբ ավանի վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի կապ չունեն իսլամի հետ, հայտարարել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը:

Բնակավայրը տեղակայված է անմիջապես Թուրքիայի հետ սահմանին, և հենց այդ երկրի տարածքից են սկսվել գրոհայինների հարձակումները։
Նա նշել է. «Պաշտոնական տվյալներով՝ Քեսաբի վրա հարձակմանը մասնակցել են «Ալ Կաիդա» խմբավորման գրոհայիններ, այսպես կոչված՝ «Ան Նուսրայի ճակատ» և «Իսլամական ճակատ» խմբավորումներից։ Ես ամբողջ պատասխանատվությամբ, հիմնված իրավիճակի վրա, հայտարարում եմ, որ այդ ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ։ Նրանք մուսուլման չեն»։

Նա դժգոհել է, որ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի իշխանությունները լռում են։ «Որտե՞ղ է Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովրդավարությունը։ Ինչո՞ւ են նրանք լռում։ Ինչո՞ւ են հարյուրավոր դոլարներ, զենք և հատուկ միջոցներ տրամադրում գրոհայիններին, որոնք դեմ են Սիրիայի օրինական իշխանություններին, սպանում են կանանց, ծերերին, երեխաներին։ Քանի՞ հազար սիրիացի դեռ պետք է սպանվի, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրները դադարեն աջակցել ահաբեկիչներին»,- գրել է Կադիրովը։