22-03-2014 11:58

Քեսաբից տարհանված հայերը ապաստան են գտել եկեղեցում

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա երեկ առավոտյան սկսված հարձակման հետևանքով բնակավայրերը լքած բնակիչներն ապաստան են ստացել ավելի ապահով վայրերում։ Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող ազգային կառույցներում։ Տեղի օգնության շտաբը` Կարմիր մահիկի հետ, սնունդ և անկողին է բաժանել տեղահանվածներին։  Ապաստանյալները գիշերել են եկեղեցու սրահում։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ սիրիական բանակը կասեցրել է Թուրքիայի սահմանից զինյալների՝ Լաթաքիա թափանցելու փորձերը։