Բավ է պառակտվել
04-02-2014 17:26

Քարե՞ր արցունքների փոխարեն

 Вести-ն տեղեկացնում է մի շատ յուրահատուկ ու աննախադեպ երևությթի մասին. Եմենում 12-ամյա Սաադիա Սալեհի աչքերից արցունքի փոխարեն քարեր են թափվում։ Աղջկա ծնողները մի ամբողջ տարա քար են հավաքել, որոնք անհասկանալի ձևով կուտակվել են երեխայի թարթիչների վրա։ Տեղի բնակիչները կարծում են, որ աղջկա վրա սատանայական անեծք կա։ Երեխանի խոսքով՝ ոչ մի ցավ չի զգում: Այս պատմության հրապարակումը հանգեցրել է նրան, որ աղջկա ընտանիքից երես են թեքել համագյուղացիները՝ համարելով նրանց անիծված։ Բժիշկները նշում են, որ առնվազն մեկ օրում աղջիկը կարող է լացել մի ամբողջ տարա քար։ Բացատրել, թե ինչ է կատարվում աղջկա հետ, ինչպես նաև հասկանալ, թե որքանով է այս տարօրինակ հիվանդությունը վտանգավոր երեխայի և նրա շրջապատի համար, եմենցի բժիշկներն անզոր են։