Բավ է պառակտվել
31-03-2014 11:00

Քեսաբյան դեպքերին արձագանքում է նաև Քիմ Քարդաշյանը

Քեսաբյան իրադարձությունները չեն վրիպել նաև աստղերի ուշադրությունից, այսպես օրինակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ ՔարդաշյանըTwitter-ի իր էջում գրառում է կատարել Քեսաբի դեպքերի մասին: Քարդաշյանը մասնավորապես գրել է. «Խնդրում եմ, եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: Եկեք սա թրենդ դարձնենք»՝ նշելով գրվածը ! #SaveKessab #ArmenianGenocide հեշթեգերով: Մի քանի ժամվա ընթացքում այս թվիթը 3200-ից ավելի ռեթվիթ է ունեցել:
Գրառում է պարզ թ դառնում որ պատասխանելով գրառումներին, շարունակել է. «Եթե չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, ապա Google-ով ճշտեք, մարդու սիրտ է ցավում: Որպես հայ՝ ես հասակ եմ առել բազմաթիվ նման ցավալի պատմություններ լսելով»: Ապա ավելացրել է, որ աղոթում է բոլորի համար:
Քարդաշյանը հայտնի սոցկայքում ավելի քան 20 մլն հետևորդ ունի: