Բավ է պառակտվել
03-06-2014 14:07

3 մարդ է զոհվել Թեհրանում մոլեգնած փոթորիկի հետևանքով (տեսանյութ)

Նախօրեին Թեհրանում հանկարծակի սաստիկ  փոթորիկ է բռնկվել՝ իր հետ բերելով ուժգին քամիներ, որոնց պատճառով 50000 տուն վնասվել է, հաղորդում է Business Insider-ը: ըստ աղբյուրի  առնվազն 3 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են փոթորկի հետևանքով: Քամու ուժգնությունը հասել է 112 կմ/ժամ արագության: Նախնական զգուշացում է եղել փոթորկի մոտենալու մասին, սակայն այն հանկարծակի է հարվածել և ողջ թափով:
Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունից մեկնաբանել են, որ այդ քամիները ձևավորվում են, երբ օդը ցած է իջնում և առաջ է մղվում կայծակնային ամպերի օգնությամբ: