03-09-2014 10:54

Քալիֆորնիայում հարբած հայ բնակչի են ձերբակալել

Քալիֆորնիայում ձերբակալվել է Գլենդել քաղաքի 42-ամյա հայ բնակչը: Նա հարբած վիճակում մեքենան ճանապարհի հանդիպակաց հատվածով վարել եւ իր 4 տարեկան երեխայի կյանքը վտանգել է:

Ըստ Glendale News Press-ի՝ տղան այդ պահին գտնվել է հոր մեքենայի մեջ: Բըրբենք քաղաքի ոստիկանությունը կասկածելի մեքենա է նկատել եւ հետապնդել՝ նկատելով, որ վարորդը սխալ ուղղությամբ է վարում տրանսպորտային միջոցը:

Արմեն Պետրոսյանին կանգնեցրել են Փրովիդենսիա Ավենյուի մոտ եւ ստուգել ալկոհոլի քանակությունը նրա արյան մեջ: Արյան մեջ ալկոհոլը կրկնակի գերազանցել է թույլատրելի նորման: Պետրոսյանին ձերբակալել եւ մեղադրանք են ներկայացրել, հաջորդ ամիս նա կանգնելու է դատարանի առջեւ: