Բավ է պառակտվել
29-03-2014 09:23

Քադաֆիի որդին ներողություն է խնդրել լիբիացիներից

Լիբիայի պետական հեռուստատեսությունը տեսագրություն է հեռարձակել, որտեղ երկրի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը բանտից ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա նշել է, որ ներողություն է խնդրում լիբիացիներից, ներողություն է խնդրում Լիբիայի կառավարության անդամ իր թանկագին եղբայրներից` իր արարքների, Լիբիայի անվտանգությունը եւ կայունությունը խախտելու համար:

Հիշեցնենք, որ Սաադին Լիբիայից փախել էր 2011թ. հոկտեմբերին՝ ապստամբների կողմից հորն սպանվելուց մեկ ամիս առաջ: Մարտի սկզբին նա Նիգերից արտահանձնվել էր Լիբիա: Նրան մեղադրում են ցուցարարների սպանության եւ այլ հանցագործություններում, որոնք կատարվել են Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ Սաադին Լիբիայի բանակում հրամանատար էր: