Բավ է պառակտվել
26-05-2014 10:21

Պյոտր Պորոշենկոն ընտրարշավի համար ծախսել է 7.5 մլն դոլար

Ուկրաինայի նախագահի թեկնածու գործարար Պյոտր Պորոշենկոյի միասնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարել է, որ ընտրարշավի համար թեկնածուն ծախսել է 90 մլն գրիվեն (7,5 մլն դոլար), փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ, ըստ «Berta Communications» խորհրդատվական ընկերության տնօրեն Տարաս Բերեզովեցի բոլոր 23 կուսակցությունները համատեղ ծախսել են ավելի քան 100 մլն դոլար։
Հիշեցնենք, որ ըստ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Պորոշենկոն այս պահին ստացել է ձայների 54.99%։