Բավ է պառակտվել
31-07-2014 16:29

Ըստ Պորոշենկոյի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իրականություն են

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իրականություն են։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ դա ցանկանում է պատգամավորներից, քաղաքական գործիչներից կամ պաշտոնյաներից որևէ մեկը։ Այլ այն պատճառով, որ ուկրաինացիների 80%-ն է պահանջում դա»,- ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշեն նշելով, որ դա, միևնույն ժամանակ, չպետք է խոչընդոտի իշխանության ճյուղերի արդյունավետ աշխատանքին, փոխանցում է comments.ua-ն։ Ըստ Պորոշենկոյի՝ այսօր դա իրենց համատեղ պատասխանատվության հարցն է։ Եվ, իհարկե, այսօր ոչ մեկի համար էլ հեշտ չէ. ո՛չ վարչապետի, ով իր վրա է վերցնում պատասխանատվության մեծ բաժինը, ո՛չ խորհրդարանականների և յուրաքանչյուր պատգամավորի, ո՛չ նախագահի համար:
Պորոշենկոն հայտարարել է նաև, որ Ուկրաինայի իշխանությունները յուրաքանչյուր օր 70 մլն գրիվեն (ավելի քան 5.8 մլն դոլար) են ծախսում երկրի արևելքում հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար: