Բավ է պառակտվել
20-08-2014 19:03

ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին. Պորոշենկո

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով նշում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաստիացրել է «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը, որ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին:
Խմբակցության ներկայացուցիչները չորեքշաբթի հանդիպել են Պորոշենկոյի հետ համաձայնագրի վավերացման հարցով. խմբակցությունը խնդրել է նախագահին որքան հնարավոր է արագ համաձայնագրի նախագիծն ուղարկել Գերագույն ռադա։
«Նրա խոսքով՝ համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինան ստորագրել է համաձայնագիրը հունիսի 27-ին։