Բավ է պառակտվել
22-02-2014 11:16

Օբաման և Պուտինը քննարկել են Ուկրաինային առնչվող հարցերը

ԱՄՆ-ի նախագահ Բարա Օբաման զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու համար երկկողմ և միջազգային հրատապ հարցերը, նրանք անրադարձել են նաև Ուկրաինայի դեպքերին:
Ինչպես հայտնում է pravda.com.ua-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է իրավիճակի կայունացման նպատակով անհապաղ միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կարևոր է նաև համագործակցել ընդդիմության հետ, որի դիմակայությունն Ուկրաինային կանգնեցրել է չափազանց վտանգավոր եզրագծի մոտ։
Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնում երեքշաբթի վերսկսված զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ։