Բավ է պառակտվել
09-05-2014 17:43

Պուտինը ժամանել է Ղրիմ, ինչը բնավ դուր չի եկել Ուկրաինային

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրիմ: Նշենք, որ Ռուսաստանին միացնելուց հետո, Դաշնության ղեկավարի  առաջին այցն է Ղրիմ: Այս առիթով Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել և հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել. «Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնում Ուկրաինայի հետ մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Ռուսաստանի բռնակցած Ղրիմ և Սևաստոպոլ այցը չհամաձայնեցնելու կապակցությամբ», - ասվում է հայտարարությունում, փոխանցում է ՈՒՆՆ-ն: «Այդ սադրանքը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը գիտակցված է գնում ռուս-ուկրաինական հարաբերություններում լարվածության հետագա սրացմանը և չի ցանկանում երկկողմ խնդրահարույց հարցերը կարգավորել դիվանագիտական ճանապարհով», - ասված է  հայտարարությունում: