Բավ է պառակտվել
26-02-2014 16:35

Պուտինի հանձնարարականով կստուգվեն ՌԴ զորքերի պատրաստվածությունը

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հանձնարարել է երկրի պաշտպանության նախարարությանն Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների զորքերի, ինչպես նաև մի քանի մարտական միավորների մարտական պատրաստվածության համալիր ստուգում իրականացնել:
՛՛Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգադրության համաձայն՝ այսօր ժամը 14:00-ին անսպասելիորեն հայտարարված տագնապի արդյունքում պատրաստության են բերվել Արևմտյան ռազմական շրջանի զորքերը, ինչպես նաև միավորումները և ռազմաբազաները, որոնք տեղակայված են այդ տարածքում, Կենտրոնական ռազմական շրջանի 2-րդ զորքը, Օդատիեզերական պաշտպանության, Օդադեսանտային զորքերի, Հեռավոր և Ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարությունները՛՛,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ստուգումը կիրականացվի փետրվարի 26-ից մարտի 3-ը։