Բավ է պառակտվել
26-03-2014 14:22

Վլադիմիր Պուտինիը կվավերացնի Հայաստանի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը

ՌԴ կառավարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը՝ այն վավերացնելու: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Պայմանագիրը վերաբերում է ռազմատեխնիկայի ու սպառազինության շահագործման ժամկետների երկարացման, ուտիլիզացիայի, արդիականացման, վերանորոգման, շահագործման, արտադրության ու մշակման ոլորտին: Փաստաթուղթը ստորագրվել էր Երեւանում հունիսի 25-ին: