Բավ է պառակտվել
10-05-2014 12:12

Պուտինը կոչ արել հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

Սևաստոպոլում Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների շահերը, սակայն խնդրում է հարգել նաև իր շահերը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: «Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր պետություններին, բոլոր ժողովուրդներին, հարգում ենք նրանց օրինական շահերը, սակայն խնդրում ենք, որ բոլորը նման կերպ վերաբերվեն նաև մեր օրինական շահերին՝ ներառյալ պատմական արդարության վերականգնմանը և ինքնորոշման իրավունքին»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը: Պուտինն անրադարձել է Ռուսաստանի կազմում Ղրիմի զարգացման հեռանկարներին և նշել, որ անհրաժեշտ է բարձրացնել տնտեսությունը, մարդկանց կենսամակարդակը, ինչը հեշտ չէ, սակայն իրականանալի, քանի որ Ռուսաստանն ու Ղրիմը միասին են:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր Սևաստոպոլ՝ մասնակցելու Հաղթանակի օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներին, ինչը բացասական արձագանք է ստացել Արևմուտքում և Ուկրաինա: