Բավ է պառակտվել
08-02-2014 11:41

Երեկ հանդիպել են Պուտինն ու Յանուկովիչը

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության շրջանակներում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է ուկրաինական պետության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի հետ: Պուտինն արդեն հանդիպել է Օլիմպիադա-2014-ի բացմանը ներկա ՉԺՀ, Տաջիկստանի, Հոլանդիայի, Թուրքիայի առաջնորդների հետ, իսկ ընդունելության ժամանակ զրուցել է Սոչի ժամանած 44 երկրի ղեկավարներից ավելի քան կեսի հետ: Շաբաթ օրը նախագահի զրուցակիցները կլինեն Ճապոնիայի վարչապետն ու Ղըրղըզստանի նախագահը:
Ավելի վաղ Պուտինը պատմել էր, որ հույս ունի օտարերկրացի գործընկերների հետ տարբեր համաշխարհային հարցեր քննարկել. «Համոզված եմ, որ այս հնարավորությունը մենք կօգտագործենք, որպեսզի զրուցենք խաղաղ, բարեկամական մթնոլորտում»,- ասել է ՌԴ նախագահը: