Բավ է պառակտվել
27-01-2014 16:09

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգանքի տուրք է մատուցել Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին

 Լենինգրադի (այժմ Սանկտ-Պետերբուրգի) շրջափակումը տևել է 1941թ. սեպտեմբերի 8-ից մինչև 1944թ. հունվարի 27- ը (շրջափակման օղակը ճեղքվել է 1943թ. հունվարի 18-ին) այսինքն ընդհանուր առմամբ տևել է  872 օր:

Շրջափակման սկզբում քաղաքում չկաին սննդամթերքի և վառելիքի բավարար քանակություն: Հաղոռդակցության միակ ճանապարհը Լենինգրադի հետ մնում եր Լադոգա լիճը, որը գտնվում էր շրջափակողների հրետանու և ավիացիայի հասանելիության շրջանում: Լճում գործում էին նաև թշնամու ծովային նավատորմի միացյալ ուժերը:

Տրանսպորտային ուզին (Կյանքի ճանապարհը) այնքան նեղ էր, որ չէր համապատասխանում քաղաքի պահանջների բավարարմանը: Արդյունքում Լենինգրադում սկսվում է մասսայական սով: Իսկ շրջափակման առաջին տարվա ղստաշունչ ձմեռը, ջեռուցման և տրանսպորտի բացակայությունը ավելի խորացրեցին շրջափակվածների կյանքի դաժան պայմանները, ինչը հանգեցրեց հարյուր հազարավոր զոհերի քաղաքի բնակչության շրջանում:

1944թ. հունվարի 27- ը` Լենինգրադի շրջափակման ազատագրման օրը Սովետական բանակի կողմից հանդիսանում է որպես Ռուսաստանի զինվորական փառքի օր: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգանքի տուրք է մատուցել շրջափակման զոհերի հիշատակին, որոնց մեջ է եղել նաև նրա եղբայրը: 

 Վլադիմիր Պուտինը ծաղկեփսակ է դրել "Մայր-Հայրենիք" հուշահամալիրում և "Պիսկավորյան" գերեզմանատան մոտ գտնվող եղբայրական գերեզմանին: Սգո հանդեսին Ռւսաստանի ղեկավարին ուղեկցել են շրջափակված Լենինգրադի բնակիչներ և քաղաքի պաշտպանությանը մասնակցաց մի քանի տասնյակ վետերաններ, հաղոռդում է "ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ"ը: