Բավ է պառակտվել
20-09-2013 18:06

Պուտինը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակից շուտ է համարում 2018թ. նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին խոսակցությունները:
«Կապրենք, կտեսնենք»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով «Վալդայ» բանավիճային ակումբի հանդիպմանը ՌԴ նախագահի հետ ոչ պաշտոնական
զրույցի մասնակիցներից մեկին:
Ավելի վաղ «Վալդայի» անդամների հետ շփման ժամանակ Պուտինը Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին հարցրել է՝ արդյոք նա չի ցանկանում իր թեկնածությունն առաջադրել
նախագահական ընտրություններում: Ֆիյոնը ասել է, որ այդ հարցին չի պատասխանի, մինչև Պուտինը չպատասխանի նույն հարցին:
«Չեմ բացառում»,- ասել է Պուտինը: «Ես նույնպես չեմ բացառում»,- ասել է Ֆիյոնը: