30-12-2013 14:58

Պուտինը ճանաչվել է «Տարվա մարդ»

ИТАР-ТАСС-ը  հայտնում է, որ բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել է «Տարվա մարդ»: Ըստ պարբերականի, 2013 թ.Պուտինի համար դարձել է մեծ ձեռքբերումների տարի։ Դրանց թվում պարբերականը նշում է Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում, քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ, փոխհարաբերությունները երկրի ներսում ընդդիմության հետ։ «Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին վերադարձրել է երբեմնի ուժը»,- ընդգծում է The Times-ը։