Բավ է պառակտվել
18-06-2014 09:18

Վլադիմիր Պուտինն ու Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել,

Ըստ «Էխո Մոսկվի»-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել,
Երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, քննարկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի հնարավորությունը: Պուտինը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ռուսաստանցի լրագրողի մահվան դեպքերի առիթով, կարևորել ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգության ապահովումը:
Պորոշենկոն իր հերթին ցավակցություն է հայտնել նույն լրագրողների մահվան առիթով, նրա հրահանգով համապատասխան հետաքննություն է անցկացվելու: