Բավ է պառակտվել
14-06-2014 09:17

Հեռախոսազրույց են ունեցել Պուտիննն ու Բարոզուն

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:  Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:  Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են խորհրդատվություններ անցկացնել Ռուսաստանի, Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ փորձագետների եւ նախարարների մակարդակում ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կնքման ենթատեքստում:  Պուտինն ու Բարոզուն կարծիքներ են փոխանակել՝ կապված Ուկրաինայի ընդհանուր ճգնաժամային իրավիճակի հետ, ինչպես նաեւ Կիեւի կողմից ռուսական բնական գազի դիմաց ունեցած պարտավորությունների, Եվրամիություն-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կնքման հետ: