Բավ է պառակտվել
03-06-2014 14:36

ԱՄՆ –ն «ժողովրդավարության ծաղր» է անվանել Սիրիայի նախագահական ընտրությունները

ԱՄՆ  Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիին «ժողովրդավարության ծաղր» է անվանել այսօր Սիրիայում անցկացվող նախագահական ընտրությունները:
«Մենք հստակորեն հայտարարել ենք, որ այդ ընտրությունները ծաղր են: Արտասահմանում բնակվող սիրիացիների համար քվեարկությունը սկսվել է միայն մայիսի 28-ին, իսկ կավարտվի հունիսի 3-ին՝ Սիրիայում: Սովորաբար ազատ հասարակությունում ժողովրդավարական ընտրությունների ընթացքում մարդիկ իրենց առաջնորդների ընտրության հարցում հնարավորություն ունեն խաղալ կարևոր դեր: Նմանատիպ գործընթացը անհավանական է այսօրվա Սիրիայում, որտեղ բնակչության գրեթե կեսը ստիպված է լքել տները պատերազմի պատճառով»,- նծել է Պսակին: Պսակին նաև հիշեցրել է, որ «այս տարի ավելի վաղ Սիրիայի խորհրդարանն օրենք է ընդունել, համաձայն որի՝ «նախագահի թեկնածու կարող են լինել միայն նրանք, ովքեր վերջին 10 տարիներին ապրում են Սիրիայում»: Ինչն, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի, «խանգարում է երկրի աքսորված ներկայացուցիչներին ընտրվել»: