13-01-2017 13:29

Թրամփի ընդդիմադիրները պատրաստվում են բողոքի ակցիաներով խաթարել երդմնակալության արարողությունը

Հունվարի 20-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են սպասվում, որոնց նպատակը նորընտիր 45- ամյա նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը խոչընդոտելն է: Այս մասին հայտնում է աղբյուրը՝ հղում անելով DisruptJ20 խմբին( խաթարիր հունվարի 20-ը):
Խումբը ծրագրում է արգելափակել Վաշինգտոնում տեղակայված 12 անցակետերը, որոնք տանելու են դեպի միջոցառման անցկացման վայր, 4 կիլոմետրանոց շքերթ անցկացնել քաղաքի գլխավոր պողոտանեից մեկում, արևածագին փողոցներ փակել և ակցիաներ կազմակերպել՝ երեկոյան հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
Ցուցարարների գործողությունները կոորդինացնելու են մոտ 300 կամավորներ:
«Մենք ուզում ենք խոչնդոտել երդմնակալության արարողությանը: Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես է այս քաղաքում և ողջ երկրում եռում ապստամբությունը»,-գործակալության փոխանցմամբ ասել է ակտիվիստ Դևիդ Տերստոնը: