Բավ է պառակտվել
17-10-2013 16:31

Հալեպում կորել է Sky News-ի նկարահանող խումբը

Sky News Arabia հեռուստաընկերության լրագրողների խումբն անհետ կորել է Հալեպում, հայտնում է Associated Press-ը:

Հեռուստաընկերության աշխատակիցները նկարահանում էին Հալեպում տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտի 19-ին Հալեպի Խան ալ-Ասսալ արվարձանում քիմիական զենք էր օգտագործվել:

Նշվում է, որ Սիրիայում արդեն սպանվել և առևանգվել է ավելի քան 25 լրագրող տարբեր հեռուստաընկերություններից և թերթերից: