Բավ է պառակտվել
03-10-2015 09:44

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Անկարայում տեղի ունեցող ժողովի ընթացքում քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագիրը: 
Կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի կողմից ներկայացված նախընտրական ծրագրում նշվում է, որ ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 
Այդ դրույթն ընդունվել է ծափահարություններով։ 
«Կուսակցությունը պատմության ընթացքում տարբեր ազգերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունների ու կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու»,-ասել է Յուքսեքդաղը, ինչին դահլիճում հավաքվածները ծափահարություններով են արձագանքել։ 
Քուրդ գործիչը նշել է, որ ընտրվելու դեպքում իրենք վերացնելու են Հայաստանի տնտեսական շրջափակումն ու զարգացնելու են տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև առանց նախապայմանների բացելու են հայ-թուրքական սահմանը։ 
«Հայերի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,-ասել է նա։ 
Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությանը չէր հաջողվել մեծամասնություն դառնալ և կառավարություն ձևավորել։ Կոալիցիոն կառավարություն ստեղծելու բանակցությունները ևս ապարդյուն էին անցել։ 
Թուրքիայում նոյեմբերի 1-ին նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու։