Բավ է պառակտվել
04-02-2016 13:21

Շվեդիայի դատախազությունը չի մեկնաբանել Ասանժի ոստիկանությանը հանձնվելու պատրաստակամությունը

Շվեդիայի դատախազությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել մեկնաբանել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայտարարությունը, որ նա դուրս կգա իր ապաստարանից և թույլ կտա բրիտանացի ոստիկաններին ձերբակալել իրեն, եթե ՄԱԿ-ի` ապօրինի ազատազրկման հարցերով զբաղվող աշխատանքային խումբը չբավարարի իր կողմից ներկայացված հայցը: Ասանժը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի աշխատանքային խումբ Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի դեմ 2014-ի սեպտեմբերին իր կալանքի որոշման հետ կապված: Այդ գործով որոշումը սպասվում է ուրբաթ օրը:
«Մենք, ի տարբերություն դատախազության, Ասանժի դեսպանատանը գտնվելու հանգամանքը համարում ենք ազատազրկում: Եթե ՄԱԿ-ի թիմը նրա կողմը բռնի ապա, իհարկե, պատճառ կլինի ձերբակալության օրդերի որոշումը վերանայելու հայտ ներկայացնել»,- ասել է Ասսանվի փաստաբան Թոմաս Ուիլսոնը: Ըստ նրա Ասսանվն ինքնուրույն է որոշում կայացրել:
Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում 2010 թ. Դեկտեմբերին, Շվեդիայից ստացված ձերբակալության միջնորդության հիման վրա: Ասանժը մեղադրվում է 2010թ. ամռանը Շվեդիայում երկու կնոջ նկատմամբ սեռական բնույթի հանցանք կատարելու մեջ։
Ասանժը բնակվում է Էկվադորի դեսպանատանը 2012թ. հունիսից: ԱՄՆ-ում նրան պետական գաղտնիքների հրապարակման համար ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սպառնում։ Այդ պատճառով Ասանժը դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն ու ապաստան ստացել այնտեղ։