Բավ է պառակտվել
05-06-2015 13:27

Արքայազն Հարին ասպետի կոչում է ստացել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ասպետի կոչում է ստացել Էլիզաբեթ 2-րդ թագուհուն ծառայելու համար։ Պարգևատրման արարողությունը փակ է եղել: 
Թագուհին թոռանն անձնական պարգև է հանձնել, որը սովորաբար տրվում է միապետին ծառայելու համար։ 30-ամյա Հարին արժանացել է Թագավորական ասպետի տիտղոսի։ 
Արքայազն Հարին կլքի բանակը հունիսին, նա ծառայել է 10 տարի։ Այդ ժամանակահատվածում Հարին 2 անգամ եղել է Աֆղանստանում, աջակցել է բարեգործական կազմակերպություններին։ Ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է զբաղվել Աֆրիկայում բնապահպանական նախագծերով և օգնել իր հայրենիքի վետերան հաշմանդամներին։