Բավ է պառակտվել
01-11-2016 11:31

Արքայազն Հարին հանդիպում է դերասանուհի Մեգան Մարքլի հետ

Մոլորակի ամենացանկալի փեսացուների ցանկը համառորեն չլքող արքայազն Հարին, մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ, հանդիպում է դերասանուհի Մեգան Մարքլի հետ: «Նա իրեն այնքան երջանիկ է զգում, ինչպես որ չէր զգացել վերջին մի քանի տարվա ընթացքում»,- ասել է 32-ամյա Հարիի ընկերներից մեկը: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ արքայազն Հարին և 35-ամյա ամերիկուհին հանդիպել են մայիսին՝ Տորոնտոյում: Նշվում է, որ նրանց սիրավեպը դեռևս սկզբնական փուլում է, սակայն ընկերների փոխանցմամբ՝ նրանք շատ լավ են զգում մեկը մյուսի շրջապատում: Հայտնի է, որ դերասանուհին անցած մի քանի ամսվա ընթացքում բազմիցս այցելել է Լոնդոն, ինչի մասին պատմել է Instagram-ի իր էջում: Սոցկայքերի օգտատերերի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Մարքլի թևը զարդարում են այն նույն թևնոցները, որոնք մշտապես կրում է նաև արքայազն Հարին: Նշենք, որ արքայազնը բրիտանական գահի ժառանգների թվում 5-րդն է՝ հորից, ավագ եղբորից և նրա 2 երեխաներից հետո: