Բավ է պառակտվել
19-02-2015 15:10

Արքայազն Հարրին սիրահարվել է «Հարրի Փոթթերի» աստղին

«Հարրի Փոթթերի» 24-ամյա աստղի կյանքում, կարծես թե, հայտնվել է իրական, ոչ հեքիաթային Հարրին. երիտասարդ դերասանուհու հմայքի զոհն է դարձել Ուելսի արքայազնը: Պարզվել է, որ Հարրին և Էմման ընդհանուր ընկերներ ունեն, և արքայազնը խնդրել է նրանց ծանոթացնել իրեն Ուոթսոնի հետ: Այնպես որ արքայազն Հարրիի և Էմմա Ուոթսոնի հանդիպումը առայժմ չի կարելի համարել լիարժեք ժամադրություն. նրանք հանդիպել են 12 ընկերների ներկայությամբ, սակայն, վկաների խոսքով, արքայազնը հիացած էր դերասանուհիով: Ծանոթությունը, ինչպես և երազել էր Հարրին, չափազանց անմիջական ստացվեց. գտնվելով աղմկոտ շրջապատում և արքայազնը, և դերասանուհին իրենց ազատ էին զգում և ուրախ ժամանակ անցկացրեցին: Առայժմ հայտնի չէ, թե հետագայում ինչպիսի քայլերի կդիմի սիրառատ Հարրին, սկայն բրիտանական պարբերականները չեն բացառում հետաքրքիր սիրավեպի հավանականությունը, առավել ևս, հաշվի առնելով այն փաստը, որ այժմ նրանք երկուսն էլ ազատ են (դեկտեմբերին Ուոթսոնը բաժանվել է իր ընկեր Մեթյու Ջենիից):